Ուղիղ եթեր
Բաքուն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
copy image url

Բաքուն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան

Ներքին 2 տարի առաջ - 13:03 23-03-2023
Բաքուն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը չպետք է փակուղային համարել։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Խորհրդարանականի խոսքով՝ ոչ ոք և երբեք չի ասել այն մասին, որ հայկական կողմը հեշտ ճանապարհ է սպասում։ «Մենք բավական բարդ իրավիճակում ենք գտնվում։ Մեր տարածաշրջանը բախվել է շատ բարդ իրողությունների։ Ընթանում են բուռն աշխարհաքաղաքական գործընթացներ։ Եթե մենք սկսենք փակուղի համարել ցանկացած մերժված առաջարկ, ապա պարզապես կձախողենք ամբողջ խաղաղության գործընթացը»,- ասել է Հովհաննիսյանը՝ մատնանշելով ամենօրյա աշխատանքի անհրաժեշտությունը։

Ընդ որում, անկախ այն բանից՝ կողմերը համաձայնության կգա՞ն այս կամ այն կետի վերաբերյալ, թե՞ ոչ։

Պատգամավորը համոզված է. պետք է շարժվել առաջ՝ փորձելով մոտեցնել հակամարտող կոմերի դիրքորոշումները։ Այդ թվում և միջազգային գործընկերների աջակցությամբ։ «Հայաստանը շարժվելու է առաջ՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժեղացման պայմաններում։ Մասնավորապես, դիվանագիտական խողովակների միջոցով»,- հավաստիացրել է Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի