ՔՊ-ում կասկածներ կան, ուստի որոշեցին չմասնակցել քվեարկությանը
copy image url

ՔՊ-ում կասկածներ կան, ուստի որոշեցին չմասնակցել քվեարկությանը

Ներքին 2 տարի առաջ - 14:11 22-03-2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը:

«Մենք համարում ենք, որ լիագումար նիստերի դահլիճում քննարկումից հետո անհրաժեշտ չէ մեր մասնակցությունը, որովհետև լեգիտիմ չենք համարում», - նշեց Կոնջորյանը` հավելելով, որ Սեդա Սաֆարյանն էական խախտում չի կատարել ու դրա հիմքով է, որ չեն մասնակցում քվերակությանը:

«Եթե լիներ էական խախտում, մենք ինքներս շահագրգիռ կլինեինք՝ ընթացակարգերին հետևողական լինելու», - նշեց Հայկ Կոնջորյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ ՔՊ-ում կասկած կա՝ Սաֆարյանի հարցին կողմ քվեարկողներ կլինեն, այդ իսկ պատճառով էլ որոշեցին չմասնակցել քվեարկությանը․ «Քաղաքական մեծամասնությունն այս ամենը ներկայացնում էր որպես տեխնիկական պատճառ, բայց չի կարելի ուղղակի օրինականությունը ոտնատակ տալ, դա երկակի ստանդարտի կիրառում է նշանակում։ Եթե օրինակ դատավոր Խանդանյանի պարագայում կիրառվել է համանման կարգավորում, ուրեմն էս դեպքում էլ պետք է կիրառվի։ Չի կարող էնքանով, որքանով Սեդա Սաֆարյանը Ձեր սիրելին է, ուրեմն չպետք է կիրառվի։ Դա հենց նշանակում է օրենքը ծառայեցնել անձին, ոչ թե հանրությանը։

Արձանագրեմ, որ ՔՊ-ի կողմից քվեարկությանը չմասնակցելը բացահայտում է ևս մեկ կարևոր հանգամանք` մտածում են, որ կան պատգամավորներ ամենայն հավանականությամբ, որոնք կողմ կարող էին քվեարկել այս որոշմանը»։

Նշենք, որ գաղտնի քվեարկությամբ՝ ժամը 12:35-ից մեկնարկել է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությունը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում