Քննչական կոմիտեից կադրային հոսք է սկսվել
copy image url

Քննչական կոմիտեից կադրային հոսք է սկսվել

Ներքին 2 տարի առաջ - 12:39 20-03-2023
Oragir.News-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեից կադրային լուրջ հոսք է սկսվել։

Մեզ հայտնի դարձավ, որ բազում քննիչներ աշխատանքից ազատման դիմումներ են գրում և հեռանում, պատճառը աշխատանքային ծանրաբեռնվածությունն է, գործերի ահռելի քանակը, որը հասնում է մի քանի հարյուրի։

Իսկ նման քանակի դեպքում սխալները անխուսափելի են։ Սակայն այդ սխալների հանդեպ ղեկավարությունը անողոք է, ծառայողական քննություններ, կարգապահական պատասխանատվություններ մեկը մյուսի ետևից։

Իսկ այս պայմաններում պրոֆեսիոնալները չեն ցանկանում աշխատել և գերադասում են մասնավոր ընկերություններում աշխատանքը։