Friend’s House հակասրճարանում տեղի ունեցավ Artաժամի հերթական միջոցառումը, որի շրջանակում զրույց-քննարկում ծավալվեց Կոմիտասի կյանքի և քնարական ստեղծագործությունների շուրջ։
Քննարկման հիմնական բանախոսը կոմիտասագետ Լուսինե Սահակյանն էր, բանախոսները՝ գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը և ԵՊՀ դասախոս, բանասեր Արսեն Վարդանյանը։
Երեկոյի ընթացքում գեղարվեստական տեքստեր ընթերցվեցին Աննա Ավետիսյանի կողմից, իսկ կոմիտասյան մեղեդին հանդիսատեսին իր սքանչելի ձայնով մատուցեց Հասմիկ Հարությունյանը։