ԱԱԾ-ն պարզաբանում է, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են՝
Միլադ Ղահրամանիաֆշար

Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու

Մեհդի Մոհամմադի

Համեդ Ազիզի Մալեկի

Նադեր Ղաֆարի

«Նշված անձինք ՀՀ-ում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը: ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից»,- հայտնում են ԱԱԾ-ից։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում բարձրաձայն ադրբեջանական երգ երգում Ղարաբաղի մասին: Սոցիալական ցանցերում լայն տարածում էր գտել տեսանյութը և քննարկումների առիթ դարձել մասնավորապես այն համատեքստում, որ երգողները ադրբեջանցիներ են: