Անկանխիկ վճարումներ. Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշումն ի վնաս սպառողների է
copy image url

Անկանխիկ վճարումներ. Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշումն ի վնաս սպառողների է

Ներքին 2 տարի առաջ - 23:25 16-03-2023
Վերջին շրջանում հաճախ Կառավարությունը հորդորում է, որ մարդիկ անկանխիկ առևտուր անեն, բայց անկանխիկի դեպքում բացի պետական հարկերից՝ ավելանում են նաև բանկային վճարները ու ստացվում է, որ կանխիկով առևտուրն ավելի ձեռնտու է, քան անկանխիկ։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, խոսելով թեմայի շուրջ, ասաց, որ բանկային վճարի ինչ-որ տոկոսադրույք կամ սպասարկում գոյություն ունի և որոշակիորեն թանկացնում է գործարքները։

«Այս ամենի տրամաբանությունը հետևյալն է, քանի որ բանկերը շատ ավելի հեշտ են վերահսկվում, իշխանությունների կարծիքով, դա թույլ է տալու, որպեսզի նվազագույնի հասցվի ստվերային տնտեսության շրջանառությունը։ Այս ամենի նպատակը դա է։ Բայց այն, թե որքանով է տեղին այդ որոշումը, արդեն հասարակական պայմանավորվածության հարց է»,-ասաց Մեքայելյանը։

Դիտարկմանը, որ տեխնիկայի վաճառակետերում, որոշակի զեղչ է արվում կանխիկ վճարման դեպքում, և խանութները խրախուսում են կանխիկ վճարումը, Միքայելյանն արձագանքեց. «Ձեր նշած խանութներում, ոչ թե կանխիկ վճարման դեպքում են զեղչ անում, այլ միանգամայն վճարման դեպքում, դա կոչվում է կանխիկ, բայց իմաստն այն է, որ նույն օրն է վճարում արվում, բայց եթե վարկ եք վերցնում, ապա թանկանում է, որովհետև վարկի հետ կապված ռիսկեր կան։ Բայց եթե նույն պահին բանկային հաշվից նույն պահին վճարում արվի, ապա էլի զեղչված գնով է լինում, որքանով որ ես տեղյակ եմ, դա այդպես է»,- ասաց Միքայելյանը։

«Այս պահի դրությամբ՝ բանկային միջնորդավճարը, եթե ճիշտ օպտիմիզացվի, կհասնի նվազագույնի։ Հնարավոր կլինի նույնիսկ ծախսերը հասցնել զրո տոկոսի կամ 0,2 տոկոսով»,- ասաց Միքայելյանը։

Տնտեսագետի խոսքով՝ այստեղ հիմնական խնդիրը ստվերային տնտեսության դեմ պայքարն է, ինչը նշանակում է շատերի եկամուտների նվազեցում։

«Դա պետք է ենթադրի հասարակության մեջ պայմանավորվածություն, որովհետև պարզ է, որ պետությունը իր մասնաբաժինը հասարակական կյանքում կամ տնտեսական գործունեության մեջ մեծացնում է և փորձում է դրա հաշվին ինչ-որ հարցեր լուծել, բայց տեղին կլիներ ասել իշխանությունը, քանի որ պետության լծակները իշխանությունը օգտագործում է, և այստեղ կա շատ կարևոր կոմպոնենտ, եթե արդյունավետ հարկման տոկոսադրույքը աճում է, որքանով հասարակությունը համաձայն է այդ իրականում ավելացած հարկերը վճարելուն»,- ասաց Միքայելյանը։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»