Կառավարությունը վարվել է միակ հնարավոր ձևով. նախարարը` Բրյուսովի անվան համալսարանի մասին
copy image url

Կառավարությունը վարվել է միակ հնարավոր ձևով. նախարարը` Բրյուսովի անվան համալսարանի մասին

Ներքին 2 տարի առաջ - 14:02 16-03-2023
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը կառավարության համար այս պահին միակ հնարավոր տարբերակն է եղել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ռեկտորի ընտրության արդյունքները դատական կարգով վիճարկվում են, ինչը նշանակում է, որ կառավարությունն այս պահին վարվել է միակ հնարավոր ձևով։ Ներկայում ժամանակավոր եռյակ խորհուրդ է ձևավորվել, և պաշտոնակատարի նշանակմամբ ընդամենը նպատակ ունենք ապահովել բուհի բնականոն գործունեությունը»,- ասաց Անդրեասյանը։


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի