Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, երեքշաբթի ավելի վաղ նույն տարածքում գրանցվել էին 4,7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ:
«4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Քահրամանմարաշի Չաղլայանչերիտ շրջանում ժամը 17:49-ին )»,- հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Երկրաշարժի օջախը գտնվել է 5,3 կմ խորության վրա։
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։
Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։