Փոխքաղաքապետներին չեն փոխարինում։ Այս մասին
Oragir.News-ին ասաց Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը՝ անդրադառնալով հարցն, թե ով է փոխարինում կալանավորված փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին։
Հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ այն ոլորտները, որ նա համակարգում էր, դրված չեն ուրիշ որևէ մեկի վրա, նա պատասխանեց՝ ոչ։
Հիշեցնենք, որ «Քովիդի գործով» ուրբաթ օրը ձերբակալվել էր 11 անձ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղքապետ Գևորգ Սիմոնյանը։ Ավելի ուշ Սիմոնյանը կալանավովել էր։