Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու միջնորդությունն ընդգրկվել է հանձնաժողովի օրակարգում
copy image url

Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու միջնորդությունն ընդգրկվել է հանձնաժողովի օրակարգում

Ներքին 2 տարի առաջ - 23:40 12-03-2023

Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին միջնորդությունը ընդգրկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին իմ և Sos Hakobyanի միջնորդությունը, «Հայաստան» խմբակցության միջոցով, ընդգրկվել է ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 20-ի նիստի օրակարգում:

Դրան կհաջորդի ԱԺ հաջորդ քառօրյա նստաշրջանի օրակարգում ընդգրկումն ու լիագումար նիստում հարցի քննարկումն ու քվեարկությունը: Հիշեցնեմ, որ անհրաժեշտ կլինի շուրջ 65 «կողմ» քվեարկություն:
Մեր առաքելությունն այս հարցով համարում եմ հիմնականում ավարտված: Մնացածն արդեն իշխանության որոշելիքն է:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը մեր միջնորդությունն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար, ինչպես նաև «Պատիվ Ունեմ» խմբակցությանը այս հարցով մեզ միանալու համար»:

Ամենից շատ դիտված