Որն է այսքան սխալների պատճառը․ քաղաքապետարանում հուզվա՞ծ են, թե՞ ուղղակի տգետ

Ներքին 2 տարի առաջ - 12:33 11-03-2023
Երեկ Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպված ցուցադրության մասին հրապարակում էր արել։ Այս փոքրիկ տեքստը, սակայն, լի էր ուղղագրական և կետադրական սխալներով։

Եթե մեր ձեռքը վերցնենք կարմիր գրիչն ու սկսենք ուղղել սխալները, ապա կառանձնացնենք երկու ուղղագրական սխալներ։ Հրապարակման հեղինակը հավանաբար չի կողմնորոշվել «Կիլիկիա» բառի ուղղագրության հարցում, ուստի կիրառել է միևնույն բառի՝ իր համար «ընդունելի» գրության 2 հնարավոր տարբերակները՝ օգտագործելով նաև «Կիլիկյա» սխալ ձևը։ Իսկ այ դասական թվականների գրության կանոնները առհասարակ անծանոթ են նրան․ հիշեք՝ հռոմեական թվանշանների կողքին ածանցը չի նշվում, այն կիրառում ենք միայն արաբական թվանշանների հետ։

Հրապարակման հեղինակին անհայտ են նաև տարասեռ որոշիչների, նախադաս բացառման անուղղակի խնդրի կետադրության կանոնները։

Եթե սրանց գումարենք նաև վրիպումները, շարադասական ու քերականական սխալները, ապա քաղաքապետարանին հանգիստ կարելի է 20 միավորից նշանակել հազիվ 12 միավոր՝ այն էլ զիջումով ու ըմբռնումով մոտենալով։

Չէ՞ որ Երևանի քաղաքապետարանում հիմա շատ հուզված են․ ձերբակալվել է փոխքաղաքապետ Գ․ Սիմոնյանը։ Չնայած, գրառումն արվել է այդ աղմկահարույց ձերբակալությունից առաջ, ուստի այսքան սխալների պատճառը ամենևին էլ հուզականությունը չէ։

Ի դեպ, այս տեքստը երեք անգամ խմբագրվել է։ Ուսումնասիրելով խմբագրումների պատմությունը՝ նկատեցինք, որ երեք խմբագրումներից և ոչ մեկի ժամանակ հրապարակման հեղինակը չի նկատել իր սխալները։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին