Երեխաները խաղում են կրակոցների տակ․ իրավիճակը Վերին Շորժայում
copy image url

Երեխաները խաղում են կրակոցների տակ․ իրավիճակը Վերին Շորժայում

Ներքին 2 տարի առաջ - 20:24 10-03-2023
Երեկ՝ մարտի 9-ին, Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնեց, որ ժամը 17:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Օragir․News-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից Արամը ասաց, որ գիշերը խաղաղ է անցել, բայց բնակիչները անհանգիստ են․ «Խաղաղություն չկա, մեք չենք հասկանում։ Մեր երեխեքը կրակի տակին մեծանում են։ Թոռնիկիս բակից հազիվ տուն ենք բերել։ Երեք տարեկան աղջիկ երեխա է ու խաղալ է ուզում։ Հող է տեսնում ու չի դիմանում՝ բերդ ու պարիսպ է սարքում»։

Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Ամենից շատ դիտված