Երևանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա կրկնակի վրաերթի է ենթարկվել  և հիվանդանոցի ճանապարհին մահացել. shamshyan.com
copy image url

Երևանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա կրկնակի վրաերթի է ենթարկվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել. shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 22:58 09-03-2023
Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծ պողոտայում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Հարվածի հետևանքով հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայի կողմից: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: