Հրդեհ Կապան քաղաքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
copy image url

Հրդեհ Կապան քաղաքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Ներքին 2 տարի առաջ - 23:17 06-03-2023
Մարտի 6-ին, ժամը 13:27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սյունիք գյուղում այրվում է մոտ 8 հա բուսածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:16-ին: