Շրջափակման պատճառով արցախցի դիմորդները չեն կարողացել ՀՀ գալ ու մասնակցել ընդունելության քննություններին․ ԿԳՄՍՆ պաշտոնյա
copy image url

Շրջափակման պատճառով արցախցի դիմորդները չեն կարողացել ՀՀ գալ ու մասնակցել ընդունելության քննություններին․ ԿԳՄՍՆ պաշտոնյա

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 14:36 06-03-2023
Հայաստանում տարեսկզբին կայացած 2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննություններին Արցախից չի կարողացել մասնակցել 50 դիմորդ: Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով արցախցի դիմորդները զրկվել են Հայաստանում անցկացվող ընդունելության քննություններին մասնակցելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

«Մենք անմիջական կապի մեջ ենք Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հետ: Մենք արդեն ստացել ենք հանրակրթական ուսումնական հաստատություններից քննություններին դիմած 9-րդ դասարանցիների տվյալները: Ավարտական քննությունների հետ կապված խնդիր չենք ունենում, մենք ուղարկում ենք թեստերն Արցախ, այնտեղ տպում են ու կազմակերպում քննությունը: Խնդիր ունենք միասնական քննությունների հետ: Այժմ քննարկվում է այդ հարցը և չի բացառվում, որ Արցախի դիմորդները ևս ունենան երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն: Չի բացառվում, որ եթե հունիսին հանձնեցին, հնարավորություն տրվի նաև հանձնել հուլիսին»,- ասաց Կարո Նասիբյանը:

2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվում են 2 փուլով՝ ձմռանը և ամռանը: Նրանք, որոնք ձմռանը ցածր գնահատական են ստացել, գոհ չեն իրենց արդյունքներից, կարող են ամռանը կրկին հանձնել քննություն: