Պարեկային ծառայությունը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում վարորդների համար
copy image url

Պարեկային ծառայությունը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում վարորդների համար

Ներքին 2 տարի առաջ - 13:25 06-03-2023
Երկար ժամանակ է մայրաքաղաքում խցանումներ են:

Քաղաքացիները բողոքում են, որ աշխատանքի գնալիս կամ տուն վերադառնալիս նրանք ժամերով մնում են փողոցներում և չեն կարողանում ժամանակին տեղ հասնել:

Այս պահին մեծ թվով մեքենաներ են կուտակված Հաղթանակի կամրջի վրա։ Ոստիկանության պարեկային ծառայությունն այս խցանումների ֆոնին, փակել է Բագրատունյացից-Իսակով գնացող ճանապարհը և լրացուցիչ խնդիրներ է ստեղծում վարորդների համար։

Շատ վարորդներ, տեղյակ չլինելով, որ ճանապարհը փակ է, լրացուցիչ խնդրի առաջ են կանգնում, տվյալ ճանապարահատվածին հասնելով և այն շրջանցելով։