4 ամսական Ալեքսը հիվանդանոցից դուրս է գրվել և նորից մեքենայում սառում է․ ՊՆ նախկին շենքի  բնակիչները քիչ հետո կհավաքվեն ՊԵԿ-ի մոտ
copy image url

4 ամսական Ալեքսը հիվանդանոցից դուրս է գրվել և նորից մեքենայում սառում է․ ՊՆ նախկին շենքի բնակիչները քիչ հետո կհավաքվեն ՊԵԿ-ի մոտ

Ներքին 2 տարի առաջ - 12:35 06-03-2023
Պռոշյան համայնքում գտնվող Պն նախկին շենքի բնակիչները չեն «հանձնվում»։

Փետրվարի 16-ից նրանք փողոցում են։ Վրաններում ապաստանած բնակիչներից շատերն առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Գևորգ Մկրտչյանն Արցախյան վերջին պատերազմների մասնակից է, արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի։

Գևորգի 4 ամսական որդին՝ Ալեքսը, առողջական խնդիրներ ունի։ Փոքրիկի ոտքերը վիրահատված են։ Մեկ օր առաջ Ալեքսին բուժօգնություն են ցուցաբերել, վիճակը կայունացրել և դուրս են գրել հիվանդանոցից։ Ազատամարտիկի ընտանիքը գնալու տեղ չունի և երեխան շարունակում է մնալ մեքենայի մեջ:



«Գնալու տեղ չունենք, պաատերազմում ենք ներքին ճակատում։ Խիղճ չունեն ղեկավարները, թողնում են մեր հիվանդ երեխաներին դրսում»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Գևորգը։

ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած անձինք հիմնականում զինծառայողներ են։ Գևորգ Մկրտչյանը հայտնեց, որ քիչ հետո ՊԵԿ-ի շենքի մոտ հավաքվելու են։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի առավոտյան ՊՆ նախկին շենքից՝ կարմիր և սև բերետավորները բռնի ուժով վտարել են բնակիչներին։ Բնակիչները երկու մեծ վրան են տեղադրել շենքի մոտ։ Անվադողեր են վառում և փորձում բանակցել իշխանությունների հետ։ Նրանց տեղեkացրել են, որ շենքը ՊԵԿ-ի վերահսկողության տակ է։

Ամենից շատ դիտված