Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի․ նախարարություն
copy image url

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի․ նախարարություն

Ներքին 2 տարի առաջ - 13:17 04-03-2023
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Գերատեսչությունից հորդորում են կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պտվաստվել:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Ամենից շատ դիտված