Փոխնախարարը չի կարողանում բացատրել իր զեկուցած նախագիծն ինչի մասին է․ անգամ ՔՊ-ականները չեն հասկանում՝ որն է բռնի ուժով կոչ անելը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:57 28-02-2023
Խորհրդարանն այսօր քննարկում էր կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում․ մասնավորապես, հանցակազմը պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով։

Օրենքի նախագիծն ԱԺ նիտում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

Վերջինս, սակայն դժվարանում էր պատասխանել զոկուցվող հարցի վերաբերյալ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ՔՊ-ական պատգամավորների հարցերին։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց․ «Ունեցել ենք գործիչներ, որոնք հայտարարել են՝ վատ չէր լինի, որ ՀՀ-ն Թաթարստանի օրինակով կամ մեկ այլ օրինակով մտնի այլ երկրի կազմ։ Սա հանցատեսա՞կ է։ Կարծիքներ կան նաև, որ ԵՏՄ-ին անդամակցությունը ևս ինքնիշխանության որոշակի կորուստ էր»։

Լևոն Բալյանը պատասխանեց․ «Արարքը պետք է զուգորդված լինի բռնի ուժով՝ ուղղորդված ինքնիշխանության դեմ։ Այս տրամաբանությամբ պետք է հասկանալ»։

Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ անորոշությունը խորացավ․ «Բռնի ուժով այս հանցակազմը ո՞նց եք պատկերացնում։ Այսինքն, բռնի ուժով ո՞վ է ստիպում։ Նման կոչ անողը բռնի ուժով ի՞նչ պետք է անի»։

Լևոն Բալյանը դժվարացավ օրինակ բերել, բայց ասաց․ «Նախագծի իմաստն այն է, որ հրապարակային կոչը կամ գործողությունը պետք է զուգորդված լինեն բռնի ուժով կամ ուժի սպառնալիքով»։

Իրավիճակը փորձեց փրկել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հստակեցնելով․ «Այսինքն, ոչ թե կոչը զուգորդվի բռնի ուժով, այլ կոչի բովանդակությունը լինի բռնի ուժի գործադրման մասի՞ն»։ Փոխնախարարը պատասխանեց․ «Պետք է իրականացվի բռնի ուժով»։ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց, որ պատասխանը, միևնույնն է, հստակ չէր։

Նախագծի վերաբերյալ անորոշություն էր նաև ընդդիմադիր պատգամավորների մոտ, իսկ փոխնախարարն ասաց, որ կփորձեն նախագծի քննարկման առաջին և երկրորդ ընթերցումների ռեժիմում հստակեցնել անորոշ հարցերի պատասխանները։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի