160 մարդ կզրկվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու համարվելու իրավունքից
copy image url

160 մարդ կզրկվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու համարվելու իրավունքից

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:30 28-02-2023
ՀՀ Ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ այն զինծառայողներին, որոնց հաշմանդամության խումբը վերափորձաքննության արդյունքում 2-րդից փոխվել է 3-րդ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից որոշակի դրամային աջակցություն ստանալ:


«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

Փոխնախարարը նշեց, որ գործող օրենքի համաձայն՝ հիմնադրամի շահառու կարող է լինել զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն:
Եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա, ըստ գործող կարգավորումների, ամսական հավասար վճարումները դադարեցվում են: Այս իրավիճակում հայտնվել է 114 շահառու, որոնց հաշմանդամության 2-րդ խումբը վերափորձարկման արդյունքում փոխվել է երրորդի։ Վճարումները, նրա խոսքով, իրականացվելու են մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի լիակատար իրականացումը։ Այսինքն՝ խոսքն, ըստ էության, անցումային շրջանի մասին է։ Առաջարկվող ֆինանսական աջակցության չափը կկազմի 75 000 դրամ սպայական կազմի համար, 50 000 դրամ՝ պայմանագրայինների, զորակոչվածների և կամավորականների, և 25 000 դրամ՝ ժամկետային զինծառայողների համար։

«Նոր օրենքը գործողության մեջ մտնելուց հետո 160 մարդ կստանա երրորդ խմբի հաշմանդամություն, ինչը, ըստ էության, կզրկի նրանց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուներ համարվելու իրավունքից»,- ասել է Խաչատրյանը` ընդգծելով, որ հենց այդ պատճառով անցումային շրջանում նրանք կսկսեն ստանալ փոխհատուցում, որի չափն ավելի փոքր է։

Այսպիսով, վիրավորված և երրորդ խումբ անցած սպաները կստանան 149 300 դրամ նախկին 200 000-ի փոխարեն, պայմանագրային ենթասպաները, շարքայինները և կամավորականները՝ 116 200 դրամ նախկին 150 000-ի, իսկ ժամկետային զինծառայողները՝ 91 000 դրամ նախկին 100 հազար դրամի փոխարեն։ Նշված գումարները կտրամադրվեն երեք տարի, ինչից հետո շահառուները չեն ստանա ֆինանսական աջակցություն Հիմնադրամից։ «Նրանք կօգտվեն աջակցության այլ միջոցներից, որոնք կսահմանվեն պետության կողմից, ինչպես նաև թոշակներից»,- պարզաբանել է Խաչատրյանը։

Բացի այդ, նույն օրինագծի համաձայն՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի Խորհուրդը կօժտվի շահառուներին լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցելու լիազորություններով՝ իրենց իսկ սահմանած պայմաններով։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում