Մենք պատմությունից պիտի կարողանանք ճիշտ դասեր քաղել. Ռուբեն Վարդանյան
copy image url

Մենք պատմությունից պիտի կարողանանք ճիշտ դասեր քաղել. Ռուբեն Վարդանյան

Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:31 27-02-2023
Այսօր մենք ոգեկոչում ենք 35 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ տեղի ունեցած դաժան ոճրագործության զոհերի հիշատակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Սումգայիթի ջարդերը Խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ քարոզվող ատելության և անհանդուրժողականության ողբերգական հետևանքն էին: Սումգայիթից հետո կոտորածները շարունակվեցին Գանձակում, իսկ 1990 թ. հունվարին՝ Բաքվում: Խորհրդային Ադրբեջանում ապրող ավելի քան կես միլիոն հայերը տեղահանվեցին ամենադաժան ու բռնի ձևերով:

Մենք մեր պատմությունից պիտի կարողանանք ճիշտ դասեր քաղել ու ամեն ինչ անել՝ ուժեղանալու ու մեր հայրենակիցներին պաշտպանելու համար, որտեղ էլ որ նրանք լինեն: Այնպես անենք, որ նրանց կյանքի, արժանապատվության նկատմամբ ոտնձգություն իրականացնողը հասկանա, որ մենք կարող ենք համախմբվել ու արժանի պատասխան տալ: Միայն այդպես է հնարավոր բացառել նման ողբերգական էջերի կրկնությունը»,- գրել է Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի