Երեկ` գարեջուր, այսօր` զբոսանք. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ակտիվացել են

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:39 26-02-2023
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը երեկոն անցկացրել են Պուշկինի փողոցում գտնվող Hard Rock սրճարանում։



Oragir.News-ի բացառիկ տեսանյութում երևում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը վայելում ռոք համերգը։

Ականատեսները պատմում են, որ Փաշինյանին ու կնոջը ուղեկցել են մեծաթիվ թիկնապահներ։

Պատմում են նաև, որ ներկաներին թիկնապահները առանձին֊առանձին ասել են, որ տեսա և լուսանկարահանումն արգելված է։

Ըստ մեր աղբյուրի` վարչապետն ու կինը մի քանի լիտր գարեջուր են խմել։

Այսօր էլ, ըստ ականատեսների, Աննա Հակոբյանը զբոսնել է Սարյան փողոցում, որի ընթացքում վիրավորական արտահայտություններ են հնչել վարչապետի կնոջ հասցեին։

Հ․Գ․ Մեր հրապարակումից շատ չանցած Աննա Հակոբյանը որոշեց արձագանքել մեր տեղեկություններին՝ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակելով և կից գրառում անելով։

Ամենից շատ դիտված