BMW-ն Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի մոտ բախվել է կայանված բեռնատարին ու կցորդիչին. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

BMW-ն Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի մոտ բախվել է կայանված բեռնատարին ու կցորդիչին. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 17:52 26-02-2023
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հարևանությամբ BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված բեռնատարին և կցորդիչին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ ինչ-որ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդ BMW-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով էլ BMW-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, և տեղի է ունեցել վթարը, իսկ Opel-ը դեպքի վայրից դիմել է փախուստի:Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում