Շուտով տեղի կունենա Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը
copy image url

Շուտով տեղի կունենա Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը

Ներքին 2 տարի առաջ - 22:19 25-02-2023
Շուտով տեղի կունենա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը։

«Հաշվի առնելով Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» գրքի նկատմամբ առաջացած մեծ հետաքրքրությունը և ստացվող բազմաթիվ հարցադրումները՝ տեղեկացնում ենք, որ շուտով տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրվեն գրքի վերաբերյալ:

Գրքի տպաքանակի մի մասը կներկայացվի վաճառքի, որից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Բանակցային առաջնագծում» գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել բոլոր գրախանութներում»,- հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։