Ձեր այդ հարցումներով երկիրը հասցրիք այս վիճակին, հիմա բոլորը դիվանագետ են. քաղաքացի

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:48 25-02-2023
«Ձեր այդ հարցումներով երկիրը հասցրեցիք այս վիճակին։ Երբ Հայաստանը անկախացավ, կործանվեց, որովհետև դու դիվանագետ ես, ինքը դիվանագետ է, բոլորս դիվանագետ ենք, սաղս բողոքում ենք, բայց ոչ մեկս բան չի առաջարկում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի՝ պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ Հայաստանը փոխո՞ւմ է արտաքին քաղաքական վեկտորը։

«Դուք նայում եք այս ընդիմությանը, սրանցից էլ գոհ չենք, բայց մարդիկ իրենց ժամանակը մոռացել են, սրանք գոնե ձեռքերը քցում են տարբեր կողմ, որոշ չափով ճիշտ քաղաքականություն են վարում»,- ասաց քաղաքացին։

Քաղաքացին նշեց, որ ներկայիս իշխանությունը սխալ կադրային քաղաքականություն է տանում։

«Ով պետական համակարգում աշխատում է, բոլորը դժգոհ են այս իշխանությունից, բայց բոլորը ասում են ՔՊ,.- ասաց քաղաքացին։

Քաղաքացին նշեց նաև, որ չի ուզում, որ Ավինյանը դառնա քաղաքապետ։ Քաղաքացին նշեց նաև, որ դժգոհ է դատական համակարգից, դատավորներից. «Բանվորի երեխան չէր կարող իրավաբանական սովորեր, սովորում էր դատավորի, դատախազի երեխան, բժիշկ էր դառնում պրոֆեսորի երեխան, իսկ իրենք սովոր էին գռփել, չէին կարող փոխվել»,- ասաց քաղաքացին։

Քաղաքացին ասում է, որ խղճում է Փաշինյանին, քանի որ փողոցում շատ է հանդիպել մարդկանց, ովքեր ծխախոտը ծխում, շպրտում են և ասում, որ Փաշինյանը գա մաքրի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի