ՌԴ-ում անցկացված հարցումներով Պուտինին վստահում է բնակչության 77%-ը
copy image url

ՌԴ-ում անցկացված հարցումներով Պուտինին վստահում է բնակչության 77%-ը

Արտաքին 1 տարի առաջ - 13:38 04-11-2023
Ռուսաստանի «Հասարակական կարծիքի հիմնադրամի» անցկացրած վերջին հարցման արդյունքներով ռուսաստանցիների մեծամասնությունը (77%) վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, 80%-ն էլ դրական է գնահատում նրա աշխատանքը։

Հոկտեմբերի 27-29-ը Ռուսաստանի 104 քաղաքային ու գյուղական բնակավայրերում անցկացված հարցման արդյունքներն այսօր են հրապարակվել։

Այսպես, ըստ հրապարակված տվյալների, «Լա՞վ է աշխատում արդյոք Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ նախագահի պաշտոնում» հարցին 80 տոկոսը պատասխանել է՝ «Այո», 9 տոկոսը նշել է, որ վատ է աշխատում, 10 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։

Հարցման մասնակիցների 77 տոկոսը նշել է, որ վստահում է Պուտինին՝ որպես ՌԴ նախագահի։ 13 տոկոսը նշել է, որ ավելի շատ՝ չի վստահում, 10 տոկոսն էլ նշել է, որ դժվարանում է պատասխանել հարցին։

Ամենից շատ դիտված