Սա գոյաբանական մարտահրավեր է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայկականության համար․ Արմեն Ներսիսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:24 25-02-2023
Երեկ տեղի ունեցած՝ «‎Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի կազմակերպիչներից Արմեն Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաժողովն իր օրակարգով ուղերձներ է հղում թե՛ հայկական տիրույթում, թե՛ միջազգային, որ Արցախի հիմնախնդիրը հանդիսանում է հայի ու հայկականության կարևոր առաջնահերթություններից մեկը՝ չնայած այսօր իշխանական լծակների կողմից մատուցվող ինֆորմացիային։

«Անհրաժեշտ է Արցախի խնդրի շուրջ միասնական օրակարգի ձևավորում։ Միասնական օրակարգից դուրս այլ օրակարգերի հնարավոր և այլ տարբեր փաթեթավորումները վերջիվերջո հանգեցրին սրան։ Հետևաբար, հստակ պետք է լինի, և այն գիտագործնական կոնֆերանսենրի արդյունքներում է ձևավորվելու, և ակադեմիական միտքն է մասնակցելու այդ ամենի ձևավորմանը»,- ասաց նա։

Ներսիսյանը շեշտեց, որ սա գոյաբանական մարտահրավեր է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայկականության համար։

Մանրամասն՝ տեսանյութում։