Ադրբեջանը չի փայլել իր ռազմարդյունաբերական արտադրանքով․ Արմեն Խաչիկյանը՝ «IDEX & NAVDEX2023» ցուցահանդեսի մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:04 25-02-2023
«Հայաստանը այս տարի ներկայացված էր շուրջ 20 ընկերություններով։ Դրանք բավականին հետաքրքիր արտադրանք էին ներկայացրել»։ Այս մասին ասաց «Արար» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը՝ Oragir.News-ի հետ զրույցում խոսելով Արաբական Միացյալ Էմիրություններում փետրվարի 20-ից 24-ը տեղի ունեցած «IDEX & NAVDEX2023» ցուցահանդեսին մասնակցության մասին։

Գնահատելով Հայաստանի ռազմարդյունաբերական ընկերություների մակարդակը՝ նշեց, որ համաշխարհային որոշակի տրամաբանության մեջ բավարարում ենք այս պահին առկա փորձառությանը, բայց անելիքները շատ-շատ են։

Մեր հարցին, թե ինչպիսին էր թուրքական տաղավարը, որքանով ենք հետ մնում նրանցից, Խաչիկյանը նկատեց․ «Հայաստանը բազմապատիկ հետ է թուրքական արտադրանքից թե՛ տեսականու քանակով, թե՛ տեսակներով, թե՛ ազդեցությամբ, բայց դա չի խանգարում, որովհետև նրանց դրած պաշտպանական նպատակները շատ ավելի մեծ են, քան մերը, ուստի մեր արտադրանքը եթե համակարգվի, ապա շատ մեծ արդյունք կունենա»։

Խոսելով ադրբեջանական տաղավարի մասին՝ Խաչիկյանը նկատեց, որ ադրբեջանական տաղավարը ոչնչով աչքի չէր ընկնում, Ադրբեջանը չի փայլել ռազմարդյունաբերական իր արտադրանքվ, այնտեղ ներկայացված էին սովետական արտադրանքի պայմանական մոդերնիզացիներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում