Արցախի ճանաչմանը հասնելու իրավական ուղիները սպառված չեն, դրանք օգտագործող է պետք․ Գյուլումյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:28 24-02-2023
«Հայտնի խոսք կա՝ մինչև երեխան չլացի, մայրը չի կերակրի․ եթե մենք պահանջատեր չլինենք, հարցը լուծում չի ստանա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանը և հայկական կողմի անելիքներին։

«Եթե Ադրբեջանը չկատարի Հաագայի դատարանի որոշումը, ապա Հայաստանը պետք է անընդհատ բարձրացնի այդ հարցը տարբեր միջազգային ատյաններում, հետևողական լինի և իր գործողությունները պայմանավորի այդ որոշման կատարումը ապահովելու համար։ Այսինքն՝ շատ բան կախված է նաև մեր՝ հարցին հետամուտ լինելուց»։

Գյուլումյանը նաև ընդգծեց, որ Արցախի ճանաչմանը հասնելու իրավական ուղիները սպառված չեն։

«Միջոցներ կան, ուղղակի պետք է դրանք կարողանանք օգտագործել։ Թեև հիմնական քայլ անողը օրվա իշխանությունն է, բայց անգամ եթե այսօրվա իշխանությունը չի ցանկանում քայեր ձեռնարկել, անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որպեսզի կարողանանք այլ ուղիներ փնտրել»։

Մանրամասները՝ տեսանյութում․