Ադրբեջանը չունի բավարար ռեսուրս՝ տևական ժամանակ կյանքի չկոչելու միջազգային դատարանների պահանջները․ Սիրանուշ Սահակյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:13 24-02-2023
«Ադրբեջանի քաղաքական հայտարարությունը տեղավորվում է իրենքց արտաքին քաղաքական գծի մեջ։ Անկախ դատարանի որոշումից, ակտի հիմնավորվածությունից՝ նրանք մշտապես հերքում են դատական ակտերը և հստակ մեսիջ են հղում միջազգային հանրությանը, որ պատրաստ չեն ի կատար ածել Լեռնային Ղարաբաղի հարցում դատական որոշումները, եթե դրանք չեն արտացոլում Ադրբեջանի քաղաքական կուրսը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց միջազգային դատարաններում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Իհարկե, այստեղ մենք պետք է գնահատենք, թե Ադրբեջանը ինչպիսի ռեսուրս ունի չկատարել միջազգային ակտերը։ Այստեղ խոսքը ոչ միայն ՄԱԿԻ-ի դատարանի մասին է։ Մենք արդեն ունենք դատական ակտերի համակցություն, մենք ունենք նաև քաղաքական հայտարարություններ և կարծում եմ, որ Ադրբեջանը չունի բավարար ռեսուրս, որպեսզի տևական ժամանակ կյանքի չկոչի այդ ակտերի պահանջները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի