Մենք ոչ թե չհասցրինք նրան հասկանալ, այլ, պարզապես, չուզեցինք․ Սենոր Հասրաթյանը՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին
copy image url

Մենք ոչ թե չհասցրինք նրան հասկանալ, այլ, պարզապես, չուզեցինք․ Սենոր Հասրաթյանը՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին

Ներքին 2 տարի առաջ - 20:36 23-02-2023
«Չգիտեմ՝ ինչ կշահենք Ռուբեն Վարդանյանին ԱՀ պետնախարարի պաշտոնից ազատելով, բայց որ ժամանակ հետո (ինչպես միշտ՝ ուշացումով) կհամոզվենք այդ որոշման անարդյունավտության մեջ, դրանում, գրեթե, չեմ կասկածում»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա նաեւ նշել է. «Ի տարբերություն մեր թշնամուն, մենք չկարողացանք հասկանալ նրա քայլերի հաջորդականությունն ու նպատակի հեռահարությունը....

Նա մեկի համար ռուսական դրածո էր, երկրորդի համար անգլիական գործակալ, երրորդի համար ոսկու հանքի փայատեր, չորրորդի համար, պարզապես, փողի շտեմարան, հինգերորդի համար Արցախից մնացած մի բուռ կենսատարածքում հրաշքով դրախտ ստեղծող և այդպես շարունակ...

Այնինչ, մարդուն, առավել ևս, աշխարհաճանաչ մարդուն հասկանալու համար ժամանակ էր պետք... Բայց մենք ոչ թե չհասցրինք նրան հասկանալ, այլ, պարզապես, չուզեցինք... Փոխարենը ուրիշները հասկացան և մեզ ուղորդեցին անել այն, ինչը չպիտի անեինք...

Հ.գ.- Ռ. Վարդանյանի շուրջ 100-օրյա պաշտոնավարման իմաստն ու ձեռքբերումը (գոնե, մտածող արցախցու համար), թերևս, այն է, որ, անկախ ընթացիկ և հետագա դրական ու բացասական զարգացումներից, ՆԱ այլևս դարձել է ՄԵԶՆԻՑ ՄԵԿԸ...»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում