Գյումրին մինչև 2027 թվականը պետք է տնակներից ազատենք․ Շիրակի նորանշանակ մարզպետ
copy image url

Գյումրին մինչև 2027 թվականը պետք է տնակներից ազատենք․ Շիրակի նորանշանակ մարզպետ

Ներքին 2 տարի առաջ - 16:08 23-02-2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցու վստահեցրեց, որ Գյումրին մինչև 2027 թվականը տնակներից ազատելու համար աշխատանքներ են տարվում տարբեր հարթություններում:

Անդրադառնալով Գյումրիում առկա սոցիալական խնդիրների, աղքատության վերաբերյալ հարցին՝ մարզպետն ասաց, որ Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, և, հետևաբար, սոցիալական խնդիրներ չէին կարող չլինել. «Երկրաշարժը, պատերազմը իրենց հերթին նպաստել էին սոցիալական խնդիրների ավելացմանը: Հիմա Գյումրին ծաղկուն քաղաք է: Եվ ես օր օրի տեսնում եմ, որ այդ սոցիալական խնդիրները նվազում են»:

Անդրադառնալով տնակներին՝ Մուրադյանն ասաց, որ դրանք վերացվում են փուլերով: «Մենք մինչև 2027 թվականը պետք է Գյումրին տնակներից ազատենք»,-նշեց նա:

Նա ընդգծեց՝ ամեն հնարավոր աշխատանքները պետք է անեն, որ կարողանան այդ հարցերը կարգավորել

Ամենից շատ դիտված