Հայաստանը պետք է աշխատի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ. Արմեն Գևորգյան
copy image url

Հայաստանը պետք է աշխատի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ. Արմեն Գևորգյան

Ներքին 2 տարի առաջ - 17:16 22-02-2023
Երկրի ներսում չի հաջողվում ներկայիս իշխանություններին այլընտրանքային օրակարգ ձևավորել։ Այս մասին փետրվարի 22-ին քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Նա նշեց, որ Հայաստանը պետք է աշխատի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ՝ բանակի, ռազմարդյունաբերական համալիրի, հետախուզության, քաղաքացիական պաշտպանության և այլն։

Պատգամավորը շատ կարևոր անվանեց տեղեկատվական աշխատանքն ու խնդրի էությունը աշխարհին ներկայացնելը։ «Կա՞ արդյոք հավանական խաղաղ պայմանագրին հետևելու երաշխիք Ադրբեջանի կողմից, որն արդեն իսկ խախտել է իր պարտավորությունները և տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Մենք արտերկրում ասում ենք, որ պատերազմ չենք ուզում, բայց ուզում ենք, որ լուծվեն այն պատճառները, որոնք հանգեցրել են ստեղծված իրավիճակին, այլապես կոնֆլիկտայնության մակարդակը բարձր կմնա»,- ասաց Գևորգյանը։

Նա հավելեց, որ Հայաստանում շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ երկրում վարվող քաղաքականությունը հակառուսական է՝ հայտարարությունների ու քայլերի տեսքով։ «Առաջին հայացքից այդպես է։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչու է դա այդպես։ Այս իրավիճակը կարելի՞ է փոխել։ Արդյո՞ք Ռուսաստանը ռեսուրսներ կունենա իր շահերի գոտում իրադարձությունների զարգացումը վերահսկելու համար։ Հարցը միայն Հայաստանի մեջ չէ։ Ռուսաստանը նույն խնդիրներն ունի Մոլդովայի, ասիական երկրների պարագայում, ՀԱՊԿ միասնությունը պահպանելու անհրաժեշտություն կա»,- եզրափակեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված