Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել․ Mediahub.am
copy image url

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել․ Mediahub.am

Ներքին 2 տարի առաջ - 17:35 21-02-2023
Mediahub.am-ի փոխանցմամբ՝ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։

«Առաջարկը ստացել եմ, որոշում դեռ չեմ կայացրել»,- ասել է Ներսիսյանը Mediahub.am-ի հետ զրույցում։

Ըստ մամուլի՝ Գուրգեն Ներսիսյանին ոմանք կապում են սորոսական շրջանակների հետ` մատնացույց անելով նրա կենսագրության մեջ առկա իրավապաշտպան գործունեությունը` 2020 թ. հուլիսից մինչև 2021թ․ փետրվար ընկած ժամանակահատվածում: Ոմանք էլ շեշտում են նրա ջերմ հարաբերությունները Դանիել Իոաննիսյանի հետ՝ այն կոնտեքստում, որ Ներսիսյանի նշանակումը նաև Նիկոլ Փաշինյանի սրտով է:

«Սորոսականը նման կեղծ լուրեր տարածողներն են, իրենց պատվիրատուների հետ։ Բայց լավ է, որ կեղտոտելու ուրիշ պատճառներ չգտնելով, սկսում են հորինել։ Համ էլ դա հիմա նորաձև է, եթե ուրիշ բան չեն գտնում, ասում են՝ այսինչը սորոսական է»,- ասել է Ներսիսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Oragir.News-ի տեղեկություններով՝ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն առաջիկա օրերին հրաժարական է ներկայացնելու։

Ամենից շատ դիտված