ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը կհանձնվի Ալեն Սիմոնյանին
copy image url

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը կհանձնվի Ալեն Սիմոնյանին

Ներքին 2 տարի առաջ - 23:12 20-02-2023
«Լեգիստ» իրավաբանական գրասենյակի փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանն ավարտել են ՀՀ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը:

Վաղը, փետրվարի 21-ին, միջնորդությունը կհանձնվի ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ «Հայաստան», «Պատվի Ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին:

«Լեգիստ» իրավաբանական գրասենյակը հայտնում է, որ հասցեատերերին հանձնելուց հետո միջնորդության ամբողջական տեքստը կհրապարակի: