ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է նաև «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ:
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է նաև հայկական տաղավար: