Ոնց հասկանում ենք, ձմեռն ավարտվում է արդեն․ քաղաքապետը մի քանի հիշեցում արեց

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:17 20-02-2023
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց, որ Երևանի կանգառասրահներում արդեն սկսել են աղբամաններ տեղադրել, որոնք ամրացված են լինելու՝ գողության դեպքերից խուսափելու համար։

Նիստի ավարտին նա նաև մի քանի հիշեցում արեց վարչական շրջանի ղեկավարներին։

«Հանձնարարկան չտամ, այլ մի քանի հիշեցում անեմ։ Բակային տարածքներում և ոչ միայն բակային տարածքներում, որտեղ ունենք տեղադրված նստարաններ, խնդրում եմ՝ այդ նստարանների վերանորոգման, ներկման, բարեկարգման աշխատանքները այս պահից սկսած նախապատրաստեք, քանի որ ոնց հասկանում ենք, ձմեռն ավարտվում է արդեն»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչև 2023թ․ դեկտեմբեր ամիսը այդ աշխատանքները պետք է ավարտված լինեն։

Քաղաքապետը հանձնարարեց, որպեսզի վարչական շրջաններում նաև գույքագրեն երթևեկության կազմակերպան նշանները և հենասույները՝ փոխարինման և վերականգման համար։

Ամենից շատ դիտված