Ես ոնց որ Երևանի քաղաքապետը չեմ, չէ՞․ Էդմոն Մարուքյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:06 08-06-2023
Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։ Բնակիչները բողոքում են կառավարության որոշման դեմ, որով որոշվել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Բողոքի ակցիայի ժամանակ լրագրողները հանդիպեցին նաև Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին։

Oragir.News-ի հարցմանը՝ չի՞ ցանկանում քաղաքացիների հետ խոսել, Մարուքյան պատասխանեց․ «Հենց հիմա Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման եմ, տվեցի իմ այցեքարտը, կզանգեն, կպայմանավորվենք, կհանդիպենք։ Ճիշտն ասած անգամ չգիտեմ ինչ հարցով են ուզում խոսել, բայց պատրաստ եմ»։

Մեր դիտարկմանը՝ Ֆիրդուսիի բնակիչներն են, Մարուքյանը պատասխանեց․ «Ես ոնց որ Երևանի քաղաքապետը չեմ, չէ՞, ինչքան գիտեմ»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի