Անձյուն ձմեռն ընդհատած տեղումները քաղաքապետարանում դեռ չեն նկատե՞լ․ երևանցիները դժգոհում են

Ներքին 3 ամիս առաջ - 09:58 16-01-2025
Թեև կարող ենք փաստել, որ այս տարի ձմեռն անձյուն է, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ տեղացած թեկուզ և քիչ ձյունը հրատապ մաքրելու անհրաժեշտությունն անհետանում է։

Այսօր՝ հունվարի 16-ին, Երևանում ձյուն է տեղացել գիշերը։ Oragir.News-ը վաղ առավոտից ահազանգեր է ստացել Երևանի բնակիչներից՝ չմաքրվող փողոցների հետ կապված։ Նրանք նաև տրամադրել են տեսանյութեր, որոնցում երևում է, որ փողոցներում ձյուն մաքրող տեխնիկա չի աշխատում։

Ամենից շատ դիտված