Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ստեղծել և ամրապնդվել Սիրիայում. Իսրայելի վարչապետ
copy image url

Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ստեղծել և ամրապնդվել Սիրիայում. Իսրայելի վարչապետ

Արտաքին 2 տարի առաջ - 14:00 19-02-2023
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել և ամրապնդվել Սիրիայի տարածքում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Նեթանյահուն այս մասին ասել է Իսրայելի կառավարության նիստի ընթացքում։

Բինյամին Նեթանյահուն շեշտել է, որ Իսրայելը խստորեն կպատասխանի իր դեմ իրականացված ցանկացած հարձակման։

«Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել և թույլ չենք տա, որ նա հենվի մեր հյուսիսային սահմանին (Սիրիայում-խմբ): Մենք անում ենք և կանենք ամեն ինչ մեր ժողովրդին պաշտպանելու համար և խստորեն կպատասխանենք մեր դեմ ցանկացած հարձակման»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Ավելի վաղ՝ հունվարի սկզբին, ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները հանդիպման ընթացքում քննարկել էին նաև Իրանի հարցը՝ այդ թվում Թեհրանի «միջուկային հավակնությունները» և նրա «տարածաշրջանային ագրեսիան»։ Իսրայելի պաշտպանության նախարարը միևնույն ժամանակ ընդգծել էր միջազգային համագործակցության կարևորությունը՝ Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար։