Առաջվա պես շարունակում եմ գրականության մեջ մնալ
copy image url

Առաջվա պես շարունակում եմ գրականության մեջ մնալ

Մշակույթ 2 տարի առաջ - 00:01 18-02-2023
1877 թվականի փետրվարի 18-ին ծնվել է գրող, հրապարակախոս, դրամատուրգ Դերենիկ Դեմիրճյանը։

Դեմիրճյանի բազմաժանր գրականության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Քաջ Նազար» կատակերգությունը, որը նա գրել է 1923 թվականին։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն այստեղ ընդգծել է դրա քաղաքական բովանդակությունը։



«Քաջ Նազարը» հայ դրամատուրգիայի փայուն գործերից մեկն է, որը բավականին հաճախ է բեմադրվել հայ թատրոնում, սակայն սկզբում այնքան էլ հարթ ու հանգիստ չի ընդունվել ընթերցողների ու գրաքննադատների կողմից։ Այս մասին հետաքրքիր մի հուշ ունի Ռուբեն Զարյանը.

«Դեմիրճյանը պատմում էր, թե 20-ական թվականներին ինչ միայն չի եղել «Քաջ Նազարի» գլխին։ Պատմում էր, թե ինչպես մի օր երիտասարդությունը «Քաջ Նազարի» նիրված գրական ասուլիս է կազմակերպվում։ Խիստ կարևորություն տալով իրենց ձեռնարկած գործին` ասուլիսի ղեկավարները հեղինակին էլ են հրավիրում, որ լսի իրենց։ Դեմիրճյանը, թեև գիտեր, թե ինչ է լինելու, բայց և այնպես գնում է և գրավում է մի տեղ հենց առաջին կարգում։

Մի երիտասարդ զեկուցում է, մյուսները ելույթ են ունենում։ Ով բարձրանում է ամբիոն, մի ծանր խոսք է ասում հեղինակին։ Գլխավոր մեղադրանքն այն է լինում, թե Դեմիրճյանը չի վերակառուցել, թե նա դեռևս կառչած է հնին, անցյալ ըմբռնումներին։ Եվ դրա ապացույցը նրա «Քաջ Նազար» պիեսն է։ Եթե այդպես չէ, ինչո՞ւ համար ժամանակակից, հետաքրքրական թեմատիկան թողած` ընկել է հեքիաթների հետևից։ Մեզ հեքիաթ պետք չէ, եթե պետք էլ է` ապա կարմիր հեքիաթ, միայն կարմիր։

Վերջում ձայնը տալիս են Դեմիրճյանին։ Բարձանում է ամբիոն, խաղաղ հանդարտությամբ նայում է շուրջը, և ապա դառնալով նախագահության սեղանին, որտեղ նստած էր զեկուցողը, որը և հանդիսանում էր այդ հավաքույթի ոգեշնչողը, ասում է.

- Երիտասա՛րդ, ես հույս ունեմ, որ մի տաս-տասնհինգ տարի հետո հանդիպելու առիթ կունենանք, թե դուք այն ժամանակ որտեղ կլինեք` ես չգիտեմ, բայց որ ես գրականության մեջ կլինեմ, ինչպես այժմ, եմ կասկածում։

Ասում է ու ժողովականների տարակուսած հայացքների տակ նստում էիր տեղը։



Անցնում են տարիներ, և Դեմիրճյանը հանդիպում է իր պիեսը դատապարտող երիտասարդ ընկերոջը։ Անցել էր ոչ միայն ժամանակ, այլև ժամանակի հետ շատ ձախլիկ ըմբռնումներ արդեն պատմությանն էին պատկանում։ «Քաջ Նազարը» բոլորի կողմից ճանաչվել էր, գնահատվել որպես դասական գործ, որով հիանում էին բոլորը, այդ թվում և նրանք, որ մի ժամանակ փնովում, ինչ ասես ասում էին։

Դեմիրճյանը հարցրել է.

- Հիմա որտե՞ղ եք, երիտասա՛րդ։

Երիտասարդը անհարմարության մի զգացումով բացատրել է, թե ինքն այժմ աշխատում է իրենց քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում։

- Այդպես էլ կարծում էի, - ասում է Դեմիրճյանը,- իսկ ես, սիրելի՛ս, առաջվա պես շարունակում եմ գրականության մեջ մնալ»։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում