Քիչ առաջվա պայթած պահեստը վերջերս տուգանվել է, և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել. ավագանու անդամ
copy image url

Քիչ առաջվա պայթած պահեստը վերջերս տուգանվել է, և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել. ավագանու անդամ

Ներքին 2 տարի առաջ - 16:08 14-08-2022
«Հանուն արդարության պետք է ասեմ: Քաղաքաշինության, հրդեհային և տիխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից քիչ առաջվա պայթած պահեստը վերջերս տուգանվել է, և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 20 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։