Ադրբեջանական «Վերադարձի հայեցակարգ»-ով նախատեսվում է մի քանի հարյուր հազար ադրբեջանցու բնակեցում ՀՀ տարածքում
copy image url

Ադրբեջանական «Վերադարձի հայեցակարգ»-ով նախատեսվում է մի քանի հարյուր հազար ադրբեջանցու բնակեցում ՀՀ տարածքում

Ներքին 2 տարի առաջ - 17:35 17-02-2023
Ադրբեջանում շաբաթներ առաջ հանրայնացվել է Հայաստանի տարածքից հեռացած ադրբեջանցիների վերադարձի հայեցակարգի ամբողջական տեքստը, որն հենց այդպես էլ կոչվում է «Վերադարձի հայեցակարգ»:

Հայեցակարգով նախատեսվում է, որ, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի տարածքում ծնվածները, այլ նաև նրանց ժառանգները, ընդ որում՝ պետական ծրագրի շրջանակներում արդեն սկսվել է նրանց հաշվառումը և ցուցակագրումը։ Ըստ այդմ՝ խոսքը մի քանի հարյուր հազարի մասին է։

Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն ընդգծեց, որ ադրբեջանցի հայատյաց բնակիչների բնակությունը Հայաստանում աղետալի է լինելու, քանի որ այդ ադրբեջանցիները Բաքվից ֆինանսավորվելով՝ նպաստելու են հայերի վտարմանը իրենց բնակավայրերից և հայ ազգի ոչնչացմանը, այդ մարդիկ սերունդներով դաստիարակվել են, որ հայերը եկվոր են, իրենց, այսպես կոչված պատմական տարածքներում, որն այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքն է։

«Այսօրվա իրենց պատմական միսիան է՝ հայերից այս տարածաշրջանը մաքրելը։ Դրա առաջին քայլը լինելու է այդ թափառող զանգվածի Հայաստան բերել, լցնելը։ Դրանից ավելի մեծ վտանգ ի՞նչ կարող է լինի»։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի համար սա բանական իրատեսական է, քանի որ նրանք մարդկանց վճարելու են, որպեսզի մարդիկ գան այստեղ, տներ գնեն ու տներ կառուցեն։ «Հիմա արդեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները թույլ են տալիս, որ ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք գնեն։ Հետևաբար, այս ծրագրի իրագործումը շատ իրատեսական է, հաշվի առնելով, թե ովքեր են այսօր Հայաստանի Հանարպետության իշխանությունները։ Ո՞վ պետք է դիմադրի այս ծրագրերի իրականացմանը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, որը Ալիևի ու Էրդողանի գրպանից դուրս չի գալիս։ Ո՞վ պետք է դիմադրի»։

Հատկանշական է նաև, որ ադրբեջանցիների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն իրենց համար վստահելի և բարեկամ երկրների ուժերը՝ համապատասխան մանդատ ստանալով։

Ադիբեկյանի դիտարկմամբ՝ այդ անվտանգությունը պետք է ապահովեն ադրբեջանական և թուրքական զորքերը, որոնք տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում։ «Այո, սա ենթադրում է, որ նրանք զորք են մտցնելու Հայաստան։ Այս դեպքում այլևս Հայաստանի սուվերենության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Այս իրավիճակում պետք է հասկանալ, որ Հայաստանի գործող իշխանությունը այս ծրագրերի իրականացնողն ու ապահովողներն են։

Հայաստանի այսօրվա իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի հանցակիցներն են, հայ ժողովրդի և պետականության ոչնչացման գործում, հետևաբար, հույս դնել, որ նրանք կարող են խոչընդոտել այս գործընթացին՝ առնվազն միամտություն է։

Եթե չեք ուզում ոչնչացվել, ապա անհապաղ պետք է հրաժարվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, որովհետև այս իշխանություններն են, որոնք բերելու են հաջողության մեր թշնամու ծրագրերի իրականացմանը»։

Ադիբեկյանը նաև ընդգծեց, որ սա տարիներով մշակված պլան է, բայց մինչև Փաշինյանի իշխանության գալը՝ ՀՀ իշխանություններին հաջողվում էր ձախողել այդ ծրագրերի իրականացումը։ «Այս մասին նրանք միշտ խոսել են, բայց մենք մեր ուժն ու եռանդը ուղղել ենք, որպեսզի ձախողենք այդ ծրագրերի իրականացումը։ Մինչդեռ, այսօր եկել է մի իշխանություն, որը ամեն քայլափոխի անում է ամեն բան, որպեսզի այդ ծրագրերը իրականանան»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ