Առանց սահմանադրական փոփոխությունների երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում. Դավիթ Բաբայան
copy image url

Առանց սահմանադրական փոփոխությունների երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում. Դավիթ Բաբայան

Ներքին 2 տարի առաջ - 17:27 16-02-2023

Արցախում սահմանադրական փոփոխությունները միանգամայն անհրաժեշտ են, առանց նման փոփոխությունների երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նա նաև նշել է. «Պետք է առանձնացնել նախագահի ինստիտուտը խորհրդարանից, որը 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո փաստացի վերածվել է «սիամական երկվորյակների»։

Սակայն այստեղ շատ կարևոր է այդ բարեփոխումների ժամկետները։ Շտապողականությունն ու զգացմունքայնությունը շատ վտանգավոր են։ Մեզ ահնրաժեշտ է պատասխանատու, համապարփակ և իմաստուն մոտեցում»։