Որոշ շրջաններում սպասվում է ձյուն և բուք
copy image url

Որոշ շրջաններում սպասվում է ձյուն և բուք

Ներքին 2 տարի առաջ - 23:21 15-02-2023
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։

Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-20-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 10-12 մ/վ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։