Չթողնեք Արցախը․ Ջերմուկում զոհված Սուսաննա Մարգարյանի կոչը
copy image url

Չթողնեք Արցախը․ Ջերմուկում զոհված Սուսաննա Մարգարյանի կոչը

Ներքին 2 տարի առաջ - 23:13 15-02-2023
Սեպտեմբերի 14-ին Ջերմուկի հատվածում հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացավ ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։

«Սուսոն միշտ կամավորական էր․ ինչքան էլ հիվանդ լիներ, սահմանին առողջանում էր»,-ասում է մարտական ընկերուհին՝ Վազգանուշ Մինասյանը (ՀԱԲ-ի Կառա)։

Սուսաննա Մարգարյանը մասնակցել է նաև առաջին արցախյան պատերազմին և այս տարիների ընթացքում ակտիվ հասարակական ու քաղաքացիական գործունեություն ծավալել։

«Որպես ծնող՝ խիստ ծնող է եղել, բայց միաժամանակ դրության մեջ մտնող։ Ամեն ինչ արել է, որ առաջ գնանք․ իմ ու եղբորս ընկեր է եղել», - պատմում է դուստրը՝ Մարիամը։

Դուստրը բնակվել է ՌԴ-ում։ Տարիներ առաջ վերադարձել է, և հանգամանքների բերումով՝ որդին՝ Գեորգին, պետք է մնար տատիկի հետ։

«Մաման բացատրել էր, որ Գեորգին հայկական Գրիգորն է։ Որդիս մինչև հիմա չի թողնում իրեն Գեորգի ասենք։ Մայրս բացատրել է՝ ով է Գրիգոր Լուսավորիչը․ որդիս տատի ասածն է ընդունում»,-պատմում է։

Սուսաննա Մարգարյանը երկու զավակ ունի՝ Խաչատուրն ու Մարիամը։ Զավակները կարոտում են նրան։ Եռաբլուր զինվորական պանթեոնում վերջին հանգրվան գտած այս հզոր կինը կոչ ուներ՝ չթողնեք Արցախը։