Դատարանը Գարիկ Գալեյանի գործով որոշումը կհրապարակի մարտի 7-ին
copy image url

Դատարանը Գարիկ Գալեյանի գործով որոշումը կհրապարակի մարտի 7-ին

Ներքին 2 տարի առաջ - 12:38 15-02-2023
ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Մաքեյանի, այսօր փետրվարի 15-ին, ավարտվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը:

Դատարանը լսելով պատասխանող կողմի առարկությունները՝ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը հրապարակվելու է մարտի 7-ին:

Նշենք, որ Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար դատարան է դիմել ՀՀ ոստիկանությունը: Գալեյանին պատասխանատվության ենթարկելու համար որպես հիմք ՀՀ ոստիկանությունը բերում է այն, որ նա «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին:

Գալեյանի ներկայացուցիչն ասաց, որ ծնողները սեպտեմբերի 20-21-ին պանթենում իրենց որդիների շիրիմներին են այցելել:

«Ոստիկանները 5-6-ի սահմաններում եկել են պանթեոն, բիրտ ուժ կիրառելով, տեղափոխել են Ոստիկանության բաժին: Ոչ զգուշացում է եղել, ոչ ժամկետ է տրամադրվել»,- նշեց Գալեյանի ներկայացուցիչը:

Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում Գարիկ Գալեյանն ասել էր․ «Կարծում եմ՝ դատավորն իրեն ոստիկանի նման չի պահի, կպահի որպես արդար դատարան, չի լինի այս իշխանությունների կամակատարը: Չեմ կարծում, որ դատարանը վարչական տուգանքի կենթարկի»:

Ամենից շատ դիտված