Մասիս քաղաքում բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. կա երկու տուժած
copy image url

Մասիս քաղաքում բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. կա երկու տուժած

Ներքին 2 տարի առաջ - 23:12 14-02-2023
Փետրվարի 14-ին, ժամը 21:34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով՝ բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. կա երկու տուժած։