Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերևացող մանկահասակ երեխային, որը լացում է:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին:
Oragir.News-ը կապվեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ: Նրա խոսքով՝ դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն. «Քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ ֆիզիկական ներգործությունը: Այլ մանրամասներ այս պահի դրությամբ ասել չեմ կարող»,- ասաց Աբրահամյանը:
Նշենք, որ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածը սահմանում է hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: