Օրերս համացանցում, մասնավորապես՝ տիկտոկյան 3 տարբեր օգտատերերի էջերում, տարածվում են հրապարակումներ, որոնցում ասվում է․ «Մերկ ուսանողները սպասում են ձեզ, առաջ գնացեք և վայելեք»։
Լուսանկարները թերթելով կարելի է հայտնվել կասկածելի տելեգրամյան ալիքում, որտեղ գրված է․ «Այս ալիքը ադապտեր է՝ հիմնական ալիքին բոլոր ջրահեռացումներով։ Ուրեմն շտապեք և զվարճացեք»։

Պղծության քարոզ, թե՞ անչափահասների այլասերում։ Ի՞նչ է սա, և իրականում ովքեր են տիկտոկան էջերի իրական տերերը։ Առավել հետաքրքիր է, թե ո՞ւմ է պատկանում տելեգրամյան այդ հիմնական ալիքը։
Նշենք նաև, որ «Ուսանողուհիների գաղտնիքները» տելեգրամյան ալիքի բաժանորդների թիվը 14․631-ն է։
